ՌԴ-ի համար օրենք չկա, «պանյատ է». օլիգարխին բրթել գցել են քաղաքականության մեջ, բայց ինչու հենց նա. տեսանյութ

Բանաստեղծ Հակոբ Մովսեսը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում նշում է՝ այս փուլում Ռուսաստանը ընդունակ է ամեն ինչի։

Ըստ զրուցակցի՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները պետք է քաղաքագիտական և քաղաքական հարթությունների վրա դրվեն և վերլուծվեն, որտեղ ո՛չ ռուսասիրություն է, ո՛չ էլ ռուսատյացություն, այլ քաղաքականություն։

Ըստ Հակոբ Մովսեսի՝ մեր ժողովուրդը ՌԴ-ի մասին կամ կենցաղային կամ միֆականացված պատկերացում ունի․ ՌԴ-ն մի դեպքում մեր ժողովրդի համար խոպանի երկիր է՝ գեղեցիկ կանանցով, մյուս դեպքում Ռուսաստանը մեզ համար միստիֆիկացված փրկչի պատմական կերպար ունի, այնինչ ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը, ժամանակն է, որ հայ ժողովուրդը իր սուբյեկտայնության սահմաններում իր հարաբերությունները ճշտի բոլոր պետությունների հետ՝ ի թիվս նաև Ռուսաստանի և Թուրքիայի։

Բանաստեղծի խոսքով՝ դառնալ ՌԴ ծայրագավառ նշանակում է դառնալ «լուզեռ», նշանակում է ՀՀ-ն դարձնել խալիֆաթային երկրի մաս, այն է՝ չնդունել օրենքը, օրենքի փոխարեն ռուսական «պանյատները» բերել և երկիրը դարձնել «զակոննի գողերի» երկիր, ինչպիսին, ցավոք, եղել ենք վերջին 20-25 տարիներին։

«Ռուսական իմպերիայի ամենաբնորոշ դրսևորումները ես համարում եմ Լենինին և Ստալինին։ ՌԴ-ն չի կարող իր այս կերպարից հրաժարվել, թող ոչ ոք հույս չունենա, որ ՌԴ-ում մի օր կլինեն ժողովրդավարություն, օրենքի գերակայություն․ դա կլինի Ռուսաստանի վերջը։ Մարդիկ, որոնք կարոտով են հիշում սովետը, թշնամանքով են վերաբերվում Հայաստանի երկիր լինելուն, ժողովրդավար լինելուն»,- ասում է Մովսեսը։

Մովսեսը նկատում է՝ ռուսները տնտեսությունը, ֆինանսները, քաղաքականությունը պատկերացնում են միայն ու միայն օլիգարխիայով, ես կզարմանայի, եթե ռուսներն ուղարկեին մի հատ ռուսաստանաբնակ գիտնականի, տնտեսագետի, բայց իրենք ուղարկել են օլիգարխի, որովհետև տնտեսությունը ՌԴ-ում օլիգարխիկ է։

«Եթե մենք ուզում ենք պետություն դառնալ, անպայման պիտի դժվարությունների առաջ կանգնենք»,- ասում է Հակոբ Մովսեսն ու հավելում՝ ՌԴ-ն կարող է Լարսի ճանապարհը փակել, կարող է ՌԴ-ում ապրող մեր 2-միլիոնանոց զանգվածին հրահրել մեր դեմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ