![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ՝ ծանոթացել տարբեր բնակավայրերում իրականացված ծրագրերին:
![]()
Վարչապետի առաջին կանգառը եղել է Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում: Այն վերանորոգվել է ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում:
![]()
![]()
Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 248 մլն 514 հազար դրամ։ Վերանորոգված դպրոցը նախատեսված է 303 աշակերտի համար։
![]()