Հերթական ուժը պատճենում է մեր` արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները․ Թորոսյան

Հերթական ուժը պատճենում է մեր`արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ շարունակելով․

«Այս անգամ էլ տաքսու վարորդների աշխատանքային ստաժի վերաբերյալ են նույնը բանը անում:

Վերջին մի քանի ամիսներին տաքսու վարորդների հետ հանդիպումների ժամանակ մենք արդեն իսկ նրանց հայտնել ենք, որ նրանց կենսաթոշակի հարցը լուծելու ենք հետևյալ կերպ.

— Մինչև 1974թ. ծնվածների համար ստաժ հաշվարկել այն բոլոր ամիսները, որոնց ընթացքում նրանց վճարած տուրքը կգերազանցի նվազագույն աշխատավարձից վճարվող եկամտային հարկը:

— 1974թ. հետո ծնվածներին հնարավորություն տալ կամավոր միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին, որին կմասնակցի նաև պետությունը:

Օրենսդրական նախաձեռնությունները հենց հիմա գտնվում են մշակման մեջ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ