![]()
«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը հիմնանորոգվել է։ Այն նախկինում եղել է գրունտային։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է տարածքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին։
«Այստեղ երևում է մեր քաղաքականությունը, մեր ազգային, պետական արժեքների պահպանման և հանրահռչակման տեսակետը։ Բոլոր հիմքերը կան, որ Բջնին մեր զբոսաշրջային խոշոր կենտրոններից մեկը դառնա․ այն պատմական խոշոր կենտրոն է»,- ասել է վարչապետը։
![]()