Ձերբակալվել է նախկին վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանը

Araratnews-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հայկ Դավթյանը, որն այժմ կառուցապատման ոլորտում է գործունեություն ծավալում։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ փոխանցել էին, որ քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնեցին կոմիտեից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ