Հանդիպեցի դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ. Պապոյան

«Հանդիպեցի դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ»։

Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ընդգծեցի տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և Կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու գործարարներին հայկական արտադրանքը նոր և ավելի լայն շուկաներում ներկայացնելու գործում, մասնավորապես ԱՄՆ, ԵՄ, Կանադա և մի շարք այլ ուղղություններով։

Մասնակիցները ներկայացրին իրենց գործունեության ընթացքում հանդիպող հիմնական խնդիրները, որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ»,- նշել է Պապոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ