Նման բան առաջին անգամ եմ տեսնում՝ դպրոցում լինեն դահուկներ. վարչապետն այցելել է Քաղսիի նորակառույց դպրոց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջայցը Կոտայքի մարզի տարբեր համայնքներում, որտեղ ծանոթանում է իրականացված և իրականացվող տարաբնույթ աշխատանքների:

Վարչապետն այցելել է նաև Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի միջնակարգ դպրոցը, որը Կառավարության միջոցներով վերանորոգվել է:

Նա ծանոթացել է դպրոցի ներկա պայմաններին, նշել, որ զուգարանակոնքերն ու լվացարանները շատ ավելի լավ որակի են, մասնագիտական կաբինետները՝ զինված համապատասխան գույքով:

Վարչապետը նաև զարմանք է հայտնել՝ սենյակներից մեկում տեսնելով դահուկներ: «Նման բան առաջին անգամ եմ տեսնում՝ դպրոցում լինեն դահուկներ»,- ասել է նա: Աշխատակիցները պարզաբանել են, որ դպրոցում ունեն դահուկավազքի մարզական կենտրոն, և դահուկները պատկանում են նրանց, մասնակցել են նաև վարչապետի գավաթի մրցաշարին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ