![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջայցը Կոտայքի մարզի տարբեր համայնքներում, որտեղ ծանոթանում է իրականացված և իրականացվող տարաբնույթ աշխատանքների:
Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրում վարչապետն այցելել է «Պիոն» ընկերություն, որը Կառավարության աջակցությամբ հիմնել է 4,3 հա վարդի ջերմատուն:
Վարչապետը շրջել է տարածքում, ծանոթացել պայմաններին ու աշխատանքի ընթացքին:
«Հիացած եմ, հոյակապ է: Միակ թերությունն այն է, որ դեռևս վարդեր չեք քաղում»,- գոհունակությամբ ասել է վարչապետը:
![]()