Թույլիկների խմբակը հերթական AI տեսանյութն է հրապարակել՝ Հայաստանից թողնելով փոքր մի մաս ու Ղարաբաղը. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրապարակած տեսանյութը:

«Ուրեմն քիչ առաջ էն թույլիկների փոքրիկ խմբակը հերթական AI տեսանյութն է հրապարակել, բովանդակությունը թողնենք մի կողմ, բայց կա՛մ հատուկ, կա՛մ միամիտ Հայաստանից վերջում թողնում են մի փոքրիկ մաս և Ղարաբաղն ամբողջությամբ:

Եթե Քոչարյանը Մեղրին էր փոխանակում Ղարաբաղի հետ, ապա սրանք Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզերն են փոխանակելո՞ւ:

Հազար ասեցինք, թարգեք արհեստական բանականությունը, ձեր բանականությանը զոռ տվեք, կարողա սկզբի համար մի քիչ գլուխներդ ցավա, բայց կամաց-կամաց կսովորեք»,- գրել է Հակոբյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ