![]()
Հանրապետության տարածքում ապրիլի 8-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։
Ապրիլի 9-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ը, 12-13-ը՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 8-ի ցերեկը, 9-10-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանով։
Երևանում ապրիլի 8-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 9-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
![]()