![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջայցը Կոտայքի մարզի տարբեր համայնքներում, որտեղ ծանոթանում է իրականացված և իրականացվող տարաբնույթ աշխատանքների:
Բջնի համայնքում վարչապետն այցելել է «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց, որի ճանապարհը հիմնանորոգվում է:
Վարչապետը դժգոհել է ամրոցի շրջակա տարածքում տիրող վիճակից, մարզպետին նա հորդորել է կտրել չորացած ծառերը, որոնք խանգարում են ամրոց հասնելուն: Նա նշել է, որ սխալ է նաև կտրված ծառի փոխարեն նույն տեղում նորը տնկելը:
«Մի ծառը կտրել, տեղը նորն եք տնկել, նույն բանն է լինելու: Էս սրանք ինչի՞ են էստեղ, ի՞նչ գործ ունեն էստեղ»,- ասել է վարչապետը՝ մատնացույց անելով ամրոցի արտաքին պատի անկյունում ժանգոտած մետաղական արկղն ու կտրված ծառերի չորացած ճյուղերի խուրձը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()