Որ ասեին 7 մետրանոց բիբար, կծիծաղեինք, ծաղրելու առիթ կդառնար. Փաշինյանը՝ պղպեղի ջերմատանը

Ինչպես հայտնել ենք՝ Կոտայքի մարզում ՀՀ վարչապետն այցելել է Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակավայր, որտեղ «Նուվո վիլաժ» ընկերությունը Կառավարության աջակցությամբ հիմնել է 5,2 հա պղպեղի ջերմատուն:

Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել կատարված աշխատանքները, առկա պայմաններն ու ծրագրերը:

Վարչապետը զարմանք է հայտնել տեղում նշված մտքի կապակցությամբ, ըստ որի՝ բիբարի թուփը 7 մետր բարձրանում է:

Նա նշել է, որ նախկինում, եթե ասեին 7 մետր բարձրության բիբար է հնարավոր, կծիծաղեին, անեկդոտի ու ձեռք առնելու պատճառ կդառնար:

Վարչապետին նաև հայտնել են, որ կրծողների դեմ պայքարը ջերմատանն իրականացվում է յուրահատուկ կերպով՝ տեղում թփերի վրա բաց են թողնվում միջատներ, որոնք պտուղը չեն վնասում ու ստեղծում են բնական միջավայր, միևնույն ժամանակ՝ պաշտպանում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ