![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ հիշեցնելով, որ ապրիլի 7-ին Ազգային ժողովը ընդունել է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
«Դրանով առաջարկել եմ ջերմոցների և գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցման դեպքում պարզեցնել և նվազեցնել տեղական տուրքի դրույքաչափերը:
Մասնավորապես ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների համար՝ 1 հա (10 հազար քառակուսի մետր) ընդհանուր մակերեսի հաշվով՝ 400 հազար դրամի, իսկ այլ մակերեսի դեպքում՝ 1 հա-ի (10 հազար քառակուսի մետրի) հաշվով՝ 400 հազար դրամ գումարի նկատմամբ համամասնորեն հաշվարկած գումարի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող, օրենքով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը»,- գրել է Վարդանյանը:
![]()