Հրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած ծրագիրը

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ ԱՄՆ-ն ընդունել է Թեհրանի 10-կետանոց առաջարկը։

Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է 10 կետից բաղկացած ծրագիրը։

1․ Պատերազմի լիակատար ավարտ Իրաքում, Լիբանանում և Եմենում։

2․ Իրանի դեմ պատերազմի լիակատար և վերջնական ավարտ՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման։

3․ Տարածաշրջանում բոլոր հակամարտությունների լիակատար դադարեցում։

4․ Հորմուզի նեղուցի վերաբացում։

5․ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար ընթացակարգի և պայմանների սահմանում։

6․ Իրանին վերակառուցման ծախսերի լրիվ փոխհատուցում։

7․ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման լիակատար հանձնառություն։

8․ Միացյալ Նահանգների կողմից պահվող իրանական միջոցների և սառեցված ակտիվների բացում։

9․ Իրանը վճռականորեն հանձնառու է լինում չփորձելու ձեռք բերել որևէ միջուկային զենք։

10․ Վերոնշյալ պայմանների հաստատումից անմիջապես հետո բոլոր ճակատներում ուժի մեջ կմտնի անհապաղ հրադադարը։

«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», – ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը կատարի իր սպառնալիքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ