![]()
Ապրիլի 7-ին ԱԳ նախարարությունում կայացել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում՝ նվիրված մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է գագաթնաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը, անդրադարձ է կատարել գագաթնաժողովի բովանդակային և օրակարգային հարցերի:
![]()
ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը մասնակիցներին է ներկայացրել արդեն իսկ իրականացված աշխատանքները և հետագա անելիքները՝ անդրադառնալով արարողակարգային և լոգիստիկ ընթացակարգերին:
Հանդիպման ընթացքում հայկական կողմը պատասխանել է գագաթնաժողովի վերաբերյալ ներկաներին հետաքրքրող այլ, այդ թվում նաև լուսաբանմանն առնչվող հարցերի։
![]()