Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա

Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդում քվեարկության արդյունքում չի ընդունվել Բահրեյնի կողմից Հորմուզի նեղուցի վերաբերյալ մշակված բանաձևը, քանի որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից երկուսը՝ Ռուսաստանն ու Չինաստանն օգտվել են իրենց վետոյի իրավունքից։

11 երկիր կողմ է քվեարկել փաստաթղթին, երկուսը՝ ձեռնպահ։ Բանաձը կոչ է անում պետություններին համակարգել «հանգամանքներին համարժեք պաշտպանական ջանքերը»՝ նավերի անցումն ապահովելու համար։ Այն ներառում է քաղաքացիական նավերի ուղեկցումը և նեղուցը փակելու կամ արգելափակելու փորձերի կանխումը։

Փաստաթուղթը թույլատրում է կիրառել բոլոր անհրաժեշտ պաշտպանական միջոցները՝ համաչափ հանգամանքներին, այդ թվում՝ նավերի ուղեկցումը:

Բանաձևը պահանջում է, որ Իրանը անհապաղ դադարեցնի առևտրային նավերի վրա հարձակումները և ազատ տեղաշարժի ցանկացած խոչընդոտ: Տեքստը շեշտում է միջազգային ծովային իրավունքի պահպանումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ