Սամվել Կարապետյանն իր ուղերձով հուշումներ է անում իր դրսի տերերին

Ընտրական օրենսգրքում կատարվելիք կարգավորումը ուղղված չէ որևէ քաղաքական ուժի, մասնավորապես «Ուժեղ Հայաստան»-ի դեմ, այլ համամասնական ընտրակարգի ոգին ամբողջությամբ գործնականում կիրառելու մասին է։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությանը, ըստ որի՝ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր։ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ օրենսգրքում տեղ գտած տեխնիկական վրիպակի շտկմամբ այն համապատասխանեցվում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին։

«Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին երեք թեկնածուների անունները նշված են լինում քվեաթերթիկում։ Եթե «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը Սամվել Կարապետյանն է, ապա թող գրեն Սամվել Կարապետյան։ Սա որպես մարտահրավեր կարող են ընդունել։ Բայց իրենք չեն կարող նման բան գրել, որովհետև նրանց վարչապետի թեկնածուն չի կարող լինել Սամվել Կարապետյանը։ Կարող են գրել Ռոբերտ Քոչարյան, բայց սա էլ չեն կարող անել, քանի որ նրա անունը գրվել է «Հայաստան» դաշինքի ցուցակում։ Հետևապես՝ այս փոփոխությունը նախևառաջ առկա վրիպակը վերացնելուն է ուղղված, երկրորդ՝ համամասնական ընտրակարգի ոգին ամբողջությամբ կիրառելուն է ուղղված, և երրորդ՝ մարդկանց մոլորեցնելու դեմ է ուղղված։ Որովհետև փաստացի «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարը՝ Սամվել Կարապետյանը, չի կարող մասնակցել ընտրական պրոցեսներին։ Սա եթե մոլորություն չէ, ապա ի՞նչ է»։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հրապարակված ուղերձին, որում վերջինս մասնավորապես նշել է՝ «հիմա պարզ է՝ Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին», մեր զրուցակիցը արձագանքեց․ «Հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին գնալու է և շատ հեռու է ուղարկելու պետության, պետական շահի, անգամ՝ ՀՀ քաղաքացիության հետ կապ չունեցող մարդկանց։ Ինչ ուզում են՝ թող անեն, ինչքան ուզում են՝ թող արհեստական ինտելեկտով տեքստեր գեներացնեն, հավաքներ կազմակերպեն ԱԺ-ի դիմաց»։

Զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ