Ո՞ւր ա ուժդ, արա՛. քյալլեքը թափած է լրիվ. զանգել են Պուտինին, ասել՝ մենք ստեղ ոչ մի բան ենք, գոնե մի բան ասա

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահի և որոշ պաշտոնյաների վերջին հայտարարություններին, նկատում է՝ նոր բան չի ասում ՌԴ-ն, 5 տարի է՝ էս զռռոցը կա. եթե չհանձնվեք, էս եմ անելու, Արևմուտք գնաք՝ վատ է լինելու, բայց մենք համառորեն առաջ ենք գնում:

Սուքիասյանի համոզմամբ՝ Պուտինն ասել է այն, ինչ մենք գիտեինք։

«Ինքն էլ է միացել այդ մարդկանց քարոզարշավին, բացահայտ ասեց՝ դուք իմ մարդիկ եք ու վաղը մյուս օր փախնելու տեղ չունեք: Հայության մեջ մի հատված կա, որ լավ էլ Պուտինին սիրում է, էդ գիշատչի համար խելագարվում է, հավանաբար հասկացրեց՝ իմ մարդիկ են, ախպոր նման, ձայն կտաք սրանց: Իրենց վերջին ռեսուրսը Պուտինն է, զանգել ասել են՝ մենք ստեղ ոչ մի բան ենք, բան չենք կարողանում անել, գոնե մի բան էլ դու ասա»,- շեշտում է Սուքիասյանը:

Ըստ նրա՝ ՌԴ համակարգերում մնալուց մենք օգուտ չունենք, ինչպես անվտանգության դեպքում էր, այդպես էլ տնտեսության․ ինչքան ՌԴ-ից հեռանանք, այնքան նոր հնարավորություններ են բացվելու, այլապես ՌԴ տնտեսության միջավայրում փտելու ենք. «Ես իրենց առաջարկում եմ՝ շարունակեք ձեր էշությունները, սպառնալ, ու մենք վերջապես կգտնենք նոր շուկաներ»:

Խոսելով որոշ հոգևորականների կողմից արվող այն հայտարարությունների մասին, թե ազգի անեծքը կթափվի բոլոր նրանց գլխին, ովքեր կընտրեն իշխող ուժին, Սուքիասյանն ասում է՝ լրիվ քյալ են, ուղեղները թափած, ո՛չ Աստվածաշունչ են կարդացել, ո՛չ քրիստոնյա են: Որոշ հոգևորականներ թող քիչ զռռան, իսկ Գարեգին Բ-ին առաջարկում եմ էդ անիծաբերանին հանել եկեղեցուց. «Հիվանդ հո չես դու, արա՛, մարդիկ ուղեղ չունեն, հավատք չունեն, քյալլեքը թափած է լրիվ»:

Խոսելով այսպես ասած «ուժեղների» մասին՝ Սուքիասյանը նկատում է.

«Ասում են՝ ուժեղ առաջնորդ, ո՞ւր ա ուժդ, արա՛, քեզ տարել շպրտել են տանդ մեջ, կանդալները գցել են ոտիդ ու ասել՝ տնիցդ չես կարա դուրս գաս, քո ուժը որտե՞ղ ա: Ասում է՝ ուժեղ առաջնորդ, հաջորդ վայրկյանին ասում է՝ պիտի մարդ բերեմ, որ ինձ պաշտպանի։ Իրենք ուժեղ չեն, տուզիկներ են․ չի կարող ուժեղ մարդը երաշխավոր որոնել: Ի՞նչ ուժ, սրանք տակնարածների հոտ են, ինչի՞ եք Ալիևի անունը լսելիս վազում Ռուսաստան: Ուժեղ բառը չլիներ, վրեքները գիգանտ կգրեին»:

Միաժամանակ վերջինս ընդգծում է, եթե դուք ուժեղ եք, ինչի՞ են ձեր համար պաշկեքով մարդիկ բերում, եկողները պիտի հասկանան, որ գալու են բախվեն ՀՀ իրավապահ մարմիններին, հետո թող չբողոքեն:

Իրենք սեփական ծրագիր չունեն, առաջարկում են գալ անել նույն բանը, ինչ իշխանությունն է առաջարկում, բայց «ուրիշ ձև»․ էս է իրենց առաջարկը, բայց էդ ամենը քողարկված շղարշ է, որի տակ հրեշային ծրագիր է՝ մեր պետությունը հանձնել Ռուսաստանին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ