ԱԲ-ով գեներացված «ուժեղ տղու» գեներացրած փոքրիկ խմբակն էլ իր պես արհեստական է․ չգիտեն ինչի համար են պայքարում․ Ջուլհակյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի աջակիցների ապրիլի 7-ի հանրահավաքին։

Պատգամավորը սոցցանցի իր էջում տեսանյութ է վերահրապարակել՝ գրելով․

«Բնավ նպատակ չունենալով թիրախավորել հավաքի մասնակիցներին՝ չեմ կարող, այդուհանդերձ, չկիսվել այս տեսանյութով: Արհեստական բանականությամբ գեներացված «ուժեղ տղու» գեներացրած փոքրիկ խմբակն էլ իր պես արհեստական է: Ոչ ոք չգիտի՝ ուր է եկել, ինչու է եկել, ինչի համար է պայքարում:

Այ սրա դեմ ենք պայքարել, որ մարդկանց որպես գլխաքանակ չվերաբերվեք, որ մարդը լինի արժեք, չգործիքայնացվի ճղճիմ նպատակների սպասարկման շրջանակներում: Մարդը բարձրագույն արժեք է, և դա անսակարկելի է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ