![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության «աջակիցների» հավաքն Ազգային ժողովի մոտ:
««Ուժեղների» հավաքի մասնակիցները չգիտեն՝ ինչու են հավաքվել»,- ասել է Հովհաննիսյանն ու ցույց տվել նրանց մասնակցությամբ հարցազրույցների կադրերը, որում ներկաներից ոչ մեկը չի նշում, թե ինչ պահանջ ունի և ինչու է մասնակցում ցույցին:
![]()