![]()
Քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանի հրապարակած տեքստին:
«Օրեր առաջ ՌԴ նախագահը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը և մյուսները ռուսամետ ուժեր են, որոնց ինքը ցանկանում է տեսնել ՀՀ ընտրություններին մասնակցելիս և, բնականաբար, նաև ՀՀ իշխանության ղեկին ( էստեղա ասում՝ իշտայիդ քացախ)։
Սամվել Կարապետյանն այսօր ChatGPT-ից գռդոն արած մի տեքստա տարածել, որից ակնհայտ է, որ նա վեց երգ գիտի, վեցն էլ Ռուսաստանի մասին ու վերջնականապես հաստատել է, որ ինքը, իսկապես, ցարի «посланник»-ը՝ սուրհանդակն է Հայաստանում ու ՀՀ շահերի հետ որևէ առնչություն չունի։
Հ.Գ. Սամվել Կարապետյանը և մյուսները պետքա հասկանան, որ հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին իր ընտրությամբ «послать» է անելու Հայաստանի դեմ ուղարկված բոլոր տեսակ «посланник»-ներին»,- գրել է Առաքելյանը:
![]()