![]()
«Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ձեր խորհրդարանական գործունեության մայրամուտն ենք հիմա մենք տեսնում, և ակնհայտ է, որ պեռաշկին, այնուամենայնիվ, ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք»:
Այս մասին ԱԺ արտահերթ նիստում իշխող ՔՊ խմբակցության անունից ելույթում հայտարարել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմադիրներին:
Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին ընդդիմությունը պտտվում է միայն «պեռաշկու» շուրջ:
«Պեռաշկին դարձել է ձեր առանցքը: Ոնց է Երկիր մոլորակը պտտվում իր առանցքի շուրջը, եթե մենք ձեր առանցքից հանենք պեռաշկին, դուք կքանդվեք: Մինչև էդ էլ նենց չէր, որ տենց մի բան էիք: Եթե լուրջ քաղաքական կշիռ ունենայիք, ձեր առաջնորդը կլիներ մի պատկառելի դաշնակցական, օրինակ՝ ձեզանից որևէ մեկը, փոխարենը Ռոբերտ Քոչարյանն է»,- ասել է Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ ցավոք, 135-ամյա Դաշնակցությունը մարդ չի գտել, որը կառաջնորդեր դաշնակցականների մեջ:
![]()