![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի և ուժի վերջին հայտարարություններին:
«Ողջ քաղաքական տեքստերը տվել էին AI-ը գրեր, գոնե էս վերջինն էլ վստահեին AI-ին, թե չէ ոչ միայն ընտրություններից 2 ամիս առաջ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ 100% պրոռուսական է իրենց ուժը, այլև հակահայկական կոչեր հրապարակեց»,- գրել է Հակոբյանը:
![]()