Դուք ձեր դարդը լացեք, հատկապես, որ լացելու շատ բան ունեք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

«Կարող է արդյոք Հայաստանում ընտրություններին մասնակցել ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ անունով կուսակցությունների դաշինք, թե՝ ոչ, հիմա այս հարցն է քննարկվում, մեր ընդդիմությունը մեզ ասում է, որ եթե ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ դաշինքը չի կարող գրանցվել, հետևաբար սա հարված է ժողովրդավարությանը և հետևաբար ոչինչ էլ չի կարող լինել: Անկեղծ չեմ հասկանում, ձեր դարդը թողած, գնացել եք 8 երկրի քաղաքացու դարդն եք լացում, դուք ձեր դարդը լացեք, հատկապես, որ լացելու շատ բան ունեք»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Դիմելով ընդդիմությանը՝ Ալեքսանյանը նշեց. «Պարոն Մամիջանյանը եկել այստեղ Վենետիկից է խոսում, ձեր կուսակցությունից այն օրն են 50 հոգի ձերբակալվել Վաղարշապատի ընտրություններում իրենց բառերով ասած 20 մանեթ բաժանելու համար, վերջում էլ այդ կանայք, որոնք ձերբակալվել են, շատ ճիշտ բան են ասել, ասել են՝ սրիկա են, իրենք փողն իրենց են պահում, ոչ մի կոպեկ չեն տալիս, դրա համար էլ ընդդիմություն չունենք: Մե եկեք այստեղ, նման բարձրարժեք բաներ խոսեք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ