Նարեկ ջան, գիտենք, որ կասեցնելու եք եվրաինտեգրումը, խաղաղության գործընթացը, դու նոր բան ասա. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին, ըստ որի՝ Բիձինա Իվանիշվիլիի նման առաջնորդի հետ հանդիպում է պետք ՀՀ ղեկավարին:

«Երբ նորընծա «քաղաքական», իսկ Վ. Պուտինի ասած ռուսամետ ուժի մանկության բյուրեղյա երազանքը Կրեմլի «վրացական» ու «հայկական», այն է՝ ռուսամեռ երազանքների հանդիպումն ու միաձուլումն է…

Նարեկ ջան, գիտենք, որ կասեցնելու եք եվրաինտեգրումը, ինչպես Վրաստանում, կասեցնելու եք Հայաստանի դիվերսիֆիկացիան, այլ երկրներից սպառազինության ձեռքբերումը, Թրամփի երթուղին, Հայաստանի ապաշրջափակումը, հարևանների հետ նորմալացումն ու խաղաղության գործընթացը, դու նոր բան ասա»,- գրել է Սաֆարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ