Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝
Ապրիլի 7-ի ցերեկը, 8-10-ին ժամանակ առ ժամանակ, 11-ի գիշերը սպասվում է անձրև։ Ապրիլի 7-ի գիշերը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 7-ի ցերեկը, 8-11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում և Տավուշում՝ 6-8 աստիճանով, ապրիլի 10-11-ին ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ