![]()
«Մեզ ՌԴ-ի հետ կապում են շատ տարբեր արյունատար անոթներ, և առանց ՌԴ-ի հետ ունենալու նորմալ հարաբերություններ մենք չենք կարող խոսել ՀՀ զարգացման մասին»:
«Հայկական ժամանակ»-ի տաղավարում նման տեսակետ է հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:
Միաժամանակ Ստեփանյանը նկատում է՝ ՌԴ-ում կան շրջանակներ, ընդ որում՝ նաև իշխանության շրջանակներում, որոնք խոսում են, թե Հայաստանը, Խորհրդային միության այլ երկրներ ՌԴ կորսված տարածքներ են, և ՌԴ-ն, ի վերջո, հողահավաք քաղաքականության ներքո պետք է բոլորին վերադարձնի նույն անձրևանոցի տակ:
Պատգամավորը կարծում է, որ այդ շրջանակները իրականության հետ հաշտ չեն, քանի որ Խորհրդային միության փլուզումից հետո բազմաթիվ երկրներ բռնել են անկախության ճանապարհը, այդ թվում՝ ՀՀ-ն. ՀՀ անկախության սերունդը աչքի լույսի պես պահպանելու է մեր անկախությունը՝ ՀՀ-ն որպես պետություն:
![]()