Մոսկվայում մահու չափ վախենում են Երևանի մի որոշումից. Պուտինի հայտարարությունը խայտառակություն էր. տեսանյութ

Ստյոպա Սաֆարյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպմանը և ՌԴ նախագահի հնչեցրած հայտարարություններին, ասում է՝ Ռուսաստանում հասկանում են, որ սա միայն գործող իշխանության խնդիր չէ, այլ ամբողջ հասարակության, և որ ՀՀ-ում հասարակությունը վերանայել է ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վիճակը:

Սաֆարյանի խոսքով՝ ՌԴ-ի հաշվարկները Հայաստանին ձախ, Ադրբեջանին էլ աջ գրպանում տեղավորելը չստացվեց, և նրանք կործանել են կովկասյան քաղաքականությունը:

Ըստ քաղաքագետի՝ ՌԴ-ն չգիտի՝ ինչ անել ՀՀ-ի հետ, ՀՀ-ին պատժելը նշանակում է ստիպել ավելի արագ գնալ այն ուղղությամբ, որը ՌԴ-ն չի ցանկանում, իսկ չպատժել նշանակում է թողնել, որ ՀՀ-ն անի այն, ինչ անում է ինքնիշխան քաղաքականության շրջանակում:

«Եթե փակեն Հայաստանի մուտքը դեպի Եվրասիական շուկա, որով սպառնում են, դա նույնպես խնդրահարույց է, որովհետև փակել Լարսի ճանապարհը նշանակում է փակել Ռուսաստանի միակ ճանապարհը դեպի Կովկաս: Եվ հետո նման քայլերը կարող են Երևանին դրդել կայացնել որոշումներ, որոնցից մահու չափ վախենում է Մոսկվան»,- նշում է Սաֆարյանը:

Խոսելով Պուտինի հայտնի հայտարարության մասին, այսպես ասած, ռուսամետ ուժերի վերաբերյալ՝ Սաֆարյանը նկատում է՝ Պուտինն իր հայտարարությամբ իրականում վնասել է այդ ուժերը, որովհետև խայտառակություն է ուղղակի, որ այլ երկրի նախագահը հայտարարում է, թե մեկ այլ երկրում ունի ներքին կյանքին միջամտող ուժեր, ՌԴ քաղաքացիություն ունեցող ուժի առաջնորդ. սա խայտառակություն է և նշանակում է թաղել այդ քաղաքական ուժերին:

Սաֆարյանի համոզմամբ՝ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը բավարար է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցի այդ ուժերին:

«Խոսում են ուժեղ Հայաստանի մասին, մյուս խմբակցությունը «Հայաստան» անունն է կրում, բայց ստացվում է, որ դրանք ուղղակի Հայաստան անվան շահարկմամբ այլ երկրներին սպասարկող ուժեր են»,- ընդգծում է Սաֆարյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ