Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր

Ապրիլի 6-ին կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում։

Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր և հիվանդանոց են մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։

Տեղում պարզվել է, որ վիրավորը մոտ 21 տարեկան տղա է, որը կրակոցի հետևանքով ձախ սրունքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։

Այս պահին իրավապահները պարզում են վիրավորի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը 21-ամյա Սուրեն Ռուսյանն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ