Հայտնաբերվել ու ձերբակալվել են հետախուզվողներ

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 3-ին՝ Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո, բաժին է տարվել և ձերբակալվել 46-ամյա մի տղամարդ, որը մարտի 16-ից Ֆրանսիայի Ինտերպոլը հետախուզում էր խմբի կազմում փողերի լվացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 4-ին Վանաձոր քաղաքի Մաշտոցի և Աղյուսագործների փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա մի երիտասարդի, որը մարտի 29-ից հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ապրիլի 5-ին՝ ծառայություն իրականացնելիս, հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին են տեղափոխել Ազատամուտ գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդի, որը 2025թ․ հուլիսի 8-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահները հետախուզվում էին խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ