![]()
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է դեռևս 2018 թվականի հունիսի 8-ից քննվող քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ռ․ Ս․-ն, Ա․ Բ․-ն և Ա․ Մ․-ն Հ․ Խ․-ի կողմից եղբայրներ Ա․ Ա․-ին և Մ․ Կ․-ին պարտք եղած 10 մլն ռուբլի գումարը վերադարձնելու նպատակով այցելել են Հ․ Խ.-ի եղբոր՝ Կ․ Խ․-ի բնակարան, որտեղ 2018 թվականի մայիսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում գործելով խմբի կազմում, նախնական հանցավոր համաձայնությամբ և միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով՝ խոշտանգել, հոգեկան ուժեղ տառապանք են պատճառել Կ․ Խ․-ին և նրա եղբորորդուն՝ անչափահաս Ա․ Խ․-ին:
Ռ․ Ս․-ի, Մ․ Կ․-ի, Ա․ Ա․-ի, Ա․ Բ․-ի և Ա․ Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
Ա․ Բ․-ի և Ա․ Մ․-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ռ․ Ս․-ի, Մ․ Կ․-ի, Ա․ Ա․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
![]()