![]()
Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում:
Նա լավագույնն է ճանաչվել հենացատկի վարժության եզրափակիչում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ևս դարձել էր գավաթի խաղարկության հաղթող՝ նժույգթափեր վարժության եզրափակիչում վաստակելով 14.800 միավոր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ էր նվաճել: Նա երկրորդ տեղն էր զբաղեցրել օղակների վարժությունում՝ եզրափակիչում հավաքելով 14.300 միավոր:
![]()