![]()
ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում 100-ամյա ձուկ է հայտնաբերվել։ 33-ամյա Ջեյսոն Ֆուգեյթը լճերից մեկում մեծ ձուկ է որսացել, որը եղել է նարնջագույն: Տղամարդը չի կարողացել կողմնորոշվել, թե ինչ տեսակի ձուկ է բռնել և դիմել է կենսաբանի օգնությանը:
Կենսաբանը ձկանը ուսումնասիրելուց հետո հանգել է եզրահանգման, որ այն 100 տարեկան է: Կենսաբանը ենթադրում է, որ ձկան գույնը տարիքային կամ գենետիկ մուտացիայի հետևանք է:
Ձուկը պատկանում է մեծաբերան բուֆֆալո տեսակին: Արտաքնապես ձուկը հիշեցնում է մեծ ոսկե ձկնիկ, այն կշռում է 14 կիլոգրամ և ունի մեկ մետր երկարություն:
![]()
![]()