![]()
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ շատ զվարճալի է լսել Ծառուկյանի և Կարապետյանի հայտարարությունները արտագաղթի տեմպերը կրճատելու անհրաժեշտության մասին:
2010-18 թվականներին, երբ ձեզնից մեկը Սերժ Սարգսյանի կրտսեր կոալիցիոն գործընկերն էր, մյուսի եղբայրը՝ աշխատակազմի ղեկավարը, բա ինչի՞ չէիք կասեցնում արտագաղթը: Մեր իշխանության օրոք ավելի շատ ՀՀ են եկել, քան ՀՀ-ից մեկնել:
Դուք ձեր սեփական արտագաղթը չեք կարողանում կասեցնել»,- ասել է Ռուբինյանն ու հիշեցրել, որ նրանցից մեկի որդին Բելառուսում է, մյուսինը, եթե չլիներ ՀՀ դատական համակարգը, դարձյալ կլիներ Կալուգայում, ինչպես ավելի վաղ եղել է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()