Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am

Ապրիլի 5-ին Panorama.am կայքն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր մի տեսանյութ՝ պնդելով, թե ադրբեջանցիները շրջում են Հայաստանում «Կեցցե Ադրբեջանը» երգի ներքո։

«Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում»,- գրել է լրատվամիջոցը։

Տեսանյութում երևում է, որ վարորդը ադրբեջանական երգի ներքո երթևեկում է հայկական համարանիշերով ավտոմեքենայի հետևից։ Panorama.am-ի հրապարակած տեսանյութը վերցված է Տիկտոկ սոցիալական ցանցից՝ @nikolaraliyevich օգտատիրոջ էջից։ Դրա վրա գրված է՝ «Նիկոլի խաղաղությունը Հայաստանում ա, արդեն մնացածը դուք մտածեք՝ ինչ հետևանքներ ա ունենալու»:

Media.am-ը գրում է, որ տեսանյութի սկզբնաղբյուրը ravokhalilov1 անունով օգտատերն է, որի էջն այժմ հասանելի չէ Տիկտոկում։


«Ստուգված է»-ն պարզել է, որ տեսանյութը Հայաստանում արված չէ։

Տեսանյութում երևացող համարանիշերով մեքենա այժմ Հայաստանում չկա։ Դրանում համոզվում ենք՝ 01 UU 213 համարանիշերը ստուգելով roadpolice.am կայքում։ Այն այժմ վաճառքի է հանված, արժեքը՝ 36 հազար դրամ։


Մյուս կողմից տեսանյութում երևում են ճանապարհային նշաններ, որոնք Հայաստանում չկան։ Օրինակ՝ տեսանյութի ձախ վերևի հատվածում առկա նշանը ոստիկանության կողմից վերահսկվող տարածքի մասին է վկայում, նման նշան Հայաստանի երթևեկության նշաններում առկա չէ։


Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) գրել էր, թե երևացող մյուս նշանը՝ P-ն, որը վճարովի կայանման նշան է, ունի լրացուցիչ տեղեկատվական վահանակ (օրինակ՝ վճարովի, ժամանակային սահմանափակում կամ հատուկ պայմաններ), որը ևս Հայաստանում չկա։

Այսպիսով, պնդումը, թե տարածվող տեսանյութը նկարահանվել է Հայաստանում, սխալ է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ