Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Սերգեյ Նշանի Ավագյանի կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի փետրվարի 2-ին Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2024-2026թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ,

2022-2024թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ,

2020-2022թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ,

2014-2020թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա ՀԿԳ քննիչ,

2009-2014թթ. — ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ։

Կրթություն

2009 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ