![]()
ԱՄՆ Մոնտանա նահանգում արջը ներխուժել է բնակարան, փակվել սենյակներից մեկում և քուն մտել պահարանի վերևի դարակում:
Տան սեփականատերերի խոսքերով, կենդանին ինչ-որ կերպ մտնել է բնակարան և կարողացել փակվել սենյակներից մեկում: Այնուհետև արջը սկսել է ջարդուփշուր անել ամեն ինչ, փորձելով դուրս գալ, բայց հոգնել է և քնել պահարանում: Նշվում է, որ մինչ այդ գիշատիչը փորձել է ներխուժել առնվազն երկու հարևան տները:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները թակել են սենյակի պատուհանը, կենդանուն արթնացնելու նպատակով: Ի պատասխան, արջը միայն հորանջել է: Արդյունքում կենդանուն քնացրել են տրանկվիլիզատորով և տեղափոխել:
![]()
![]()