Քաղաքացու օրը Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը

Քաղաքացու օրը՝ ապրիլի 25-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը։

Այս մասին հայտնում է Voice of peace «Ինստագրամ»-ի էջը։

Նշվում է, որ այդ օրը լինելու է երաժշտությամբ և էներգիայով լի բացառիկ երեկո, որտեղ մեկ բեմում կհանդիպեն համաշխարհային աստղեր և ոչ միայն։ Բեմում կլինեն Իվետա Մուկուչյանը, Outlandish-ը, In-Grid-ը, Ուիլլի Ուիլյամը և Իմանին (Նադիա Մլաջաո)։

Մուտքն ազատ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ