Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Քոչարյան

Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ կարծիք հայտնելով, թե ինչի հետ է դա կապված

«Դա ինչո՞վ է պայմանավորված: Հիմա կասեն՝ խաղաղության, գուցեև, բայց նաև այն բանով, որ օրենքներ ենք ընդունվել, որոնք փոխում են միջավայրը, և այդ միջավայրն է, որ հնարավորություն է տալիս մայրերին՝ վստահ լինելու, որ այն, ինչ կար բանակի ներսում և շարունակվում էր, այժմ կանգնած է»,- ասաց նա:

Ըստ ԱԺ հանձնաժողովի նախագահի՝ նվազել է նաև բանակում մահվան դեպքերի թիվը, թեև խնդիրներ կան, և փակ քննարկումների ժամանակ քննարկվում են նաև այդ խնդիրների լուծումները:

«Խաղաղության ամեն օրը՝ օրենսդրությունից սկսած, պետք է իրականացնել ծրագիր, որը մեզ բարձրացնելու է վերև անվտանգության տեսանկյունից»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ