![]()
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 3-րդ դպրոցի 9 Բ դասարանի աշակերտներ՝ Հ․-ն, Ա․-ն և 8 Ա դասարանի Ա․-ն վիճաբանել են նույն դպրոցի 8 Գ դասարանի աշակերտ՝ 13-ամյա Կ․ Ա․-ի հետ և նշված դպրոցի հետնամասում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հ․-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Հ․ Փ․-ն, Ա․-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Պ․-ն, իսկ Ա․-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 13-ամյա Ա․ Պ․-ն և ապրիլի 1-ին մանկավարժի կողմից դիտողություն անելու և դիտողությունը չընդունելու հարցի շուրջ ժամը 15։00-ի սահմաններում նշված դպրոցի հետնամասում Հ․ Փ․-ն, Ա․ Պ․-ն և Ա․ Պ․-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Կ․ Ա․-ին և պատճառել մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
![]()