![]()
«Եթե չեք ուզում՝ ձեր ավտոտնակը քանդենք, մի՛ դիմեք օրինականացման համար»:
Դիմելով երևանցիներին՝ այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ապօրինի ավտոտնակների հետ կապված, սիրելի՛ երևանցիներ, խնդրում ենք մի՛ դիմեք ապօրինի ավտոտնակների օրինականացման համար, որովհետև Երևանի քաղաքապետարանին որևէ այլ հնարավորություն չի մնում, քան քանդել դրանք:
Իրավական կարգավորումները այնպիսին են, որ մենք հիմնականում դրանք օրինակացնելու հնարավորություն չենք ունենում, որովհետև այդ ավտոտնակները գտնվում են ընդհանուր օգտագործման անօտարելի հողերի վրա, ու քանի որ չենք կարողանում, Կառավարության համապատասխան որոշումը պարտադրում է մեզ դրանք քանդել:
Հորդորում ենք ու խնդրում․ մի՛ ստիպեք մեզ անընդհատ այս պրոցեսով անցնել, սա մեր կամքից անկախ է, մի՛ դիմեք դրա օրինականացման համար, մանավանդ եթե դա գտնվում է ընդհանուր օգտագործման հողի վրա: Նույնիսկ եթե դիմել եք, հետ վերցրեք ձեր դիմումը»,- նշել է նա:
![]()