![]()
«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի աշխատավարձը կարող է մինչև չորս անգամ գերազանցել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը, եթե իսպանացին արժանանա «Ոսկե գնդակին» և կատարի պայմանագրով նախատեսված այլ կետեր։ Այս մասին հաղորդում է L’Équipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի հարձակվողն այժմ վաստակում է ամսական 1,33 միլիոն եվրո և չի ընդգրկվում Լա Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների լավագույն հնգյակում։ Իսպանիայի առաջնությունում ամենաշատը վաստակում են Մադրիդի «Ռեալի» աստղեր Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը. նրանց ամսական աշխատավարձը կազմում է 2,67 միլիոն եվրո։
Սակայն, եթե Յամալը նվաճի «Ոսկե գնդակը», ինչպես նաև հասնի պայմանագրով սահմանված նպատակակետերին՝ անցկացրած հանդիպումների, խփած գոլերի և նվաճած տիտղոսների քանակով, նրա աշխատավարձը կարող է աճել 10 միլիոն եվրոյով։ Այդպիսով նա քառապատիկ կշրջանցի ֆրանսիացուն և բրազիլացուն։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։
![]()