Սա ձեր դրվածքն է, որ անընդունելի է. քաղաքապետը՝ ավտոբուսների վարորդների կողմից հավաքագրումների մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանին ներկայացնել այս տարվա ծախսերի ֆինանսական հաշվարկներն ու բացատրել, թե ինչու են հարկավոր հավելյալ ֆինանսական միջոցներ։

Նա խոսել է նաև վարորդների կողմից ուղեվարձի հավաքագրմանը ներգրավվելու մասին ու նշել, որ հենց հավաքագրումից կախված է արտաժամյա աշխատանքների վճարումը։

«Ուզում եմ շատ հստակ ասել։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք բոլոր աշխատակիցներին, վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյա աշխատանքների համար, և իրենք որևէ կերպ որևէ պրոցեսին չեն մասնակցում, մասնավորապես՝ հավաքագրման պրոցեսին չեն աջակցում:

Սա իրականում երևի նրանց մեղքը չէ, այլ՝ ձեր դրվածքն է, որ առաջին օրվանից ասել եմ՝ անընդունելի է»,- ասել է նա՝ հավելելով, որ մեկ ամիս հետո կնայեն ցուցանիշները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ