![]()
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է․
Չգիտեմ՝ ոնց ասեմ, որ ասածս ճիշտ ընկալվի։ Հարգելի քաղաքական ուժեր, կրթության մասին խոսելուց առաջ խնդրում եմ՝ գոնե մի քանի բան կարդացեք։ Առնվազն գոնե ծանոթացեք կրթության զարգացման պետական ծրագրին, գործող օրենքներին։
Թե չէ հայտնվում եք մի իրավիճակում, որ խրոխտ հայտարարում եք բաներ, որ արդեն էդպես են կամ պլանավորված են։ Ասենք, մի ուժի ներկայացուցիչներ ասում են՝ կրթությունը չպիտի լինի միայն գիտելիք, պետք է հմտություն ձևավորի, սովորեցնի մտածել։ Ուրախ եմ, որ համակարծիք եք մեզ և փաստորեն աջակցում եք նոր չափորոշիչներին։
Մյուսն ասում է՝ ոչ մի ուսանող չպիտի դուրս մնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով։ Մեկին մեկ՝ կրթության զարգացման ծրագրի թիրախն են պաշտպանում, որ արդեն սահմանված է ոլորտի նոր օրենքով
Ամենաշատն, իհարկե, ինձ տպավորեց մեկ այլ պնդում, որ իններորդ դասարանից հետո պետք է կարողանան կամ ավագ դպրոց գնալ՝ բուհ ընդունվելու համար, կամ միջին մասնագիտական կրթություն ստանալ՝ միանգամից աշխատելու նպատակով։ Շտապեմ հայտնել ձեզ, որ այդ հնարավորությունները վաղուց կան և գործում են։
Այ, օրինակ, սա կարող էիք գրել.
– ուսուցիչներին համալիր երաշխիքներ սահմանող, այդ թվում՝ բնակարանային ապահովման հարցում աջակցության ծրագիր նախատեսող «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի ընդունում
Այն էլ արդեն գրել ենք։
![]()