![]()
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդա, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների նժույգ-թափերի եզրափակչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, որոնք նախօրեին հաղթահարել էին որակավորման փուլի արգելքը:
Եզրափակչում Մանուկյանը, հավաքելով 14.800 միավոր, դարձավ ոսկե մեդալակիր:
Մամիկոն Խաչատրյանը 4-րդն է 14.533 միավորով:
![]()