![]()
Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Ո․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 21-ամյա Հայկ Օ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից 21-ամյա Հայկ Օ․-ն գիտակցության չգալով՝ մահացել է։
![]()
![]()