![]()
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է, որ եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, այն այլևս օդային կապ չի ունենա Ռուսաստանի հետ։
«Ներկայումս Եվրամիության երկրների հետ օդային հաղորդակցություն չկա, ինչը նշանակում է, որ ԵՄ-ին անդամակցելու պարագայում մենք Հայաստանի հետ օդային հաղորդակցություն չենք ունենա»,- ասել է նա:
Օվերչուկն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն ԵՄ-ին մերձենալու Երևանի որոշման հնարավոր հետևանքների մասին։
«Սա կարող է շատ կոպիտ հնչել, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանի մարդիկ հասկանան՝ եթե դա տեղի ունենա՝ ինչ կլինի, քանի որ որոշումներ են կայացվել Եվրամիությանը մերձենալու համար», — ընդգծել է փոխվարչապետը։
Միևնույն ժամանակ, ըստ Օվերչուկի, Հայաստանի ԵՄ-ին անդամակցության վերջնական հետևանքները մնում են անհայտ։
![]()