Տաշիր Սամոն պատերազմի ավետաբերն է, խաղաղությունը չեղարկողը. Սահակյան

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Սահակյանը գրում է

Եկեք մի պահ պատկերացնենք, որ Տաշիր Սամոն հասել է իշխանության: Ի՞նչ է նա անելու առաջին հերթին, այո վերանայելու է խաղաղությունը, իսկ դա նշանակում է, որ սկսվելու է նոր, ավելի մասշտաբային ու ավելի կատաղի պատերազմ, որում հաղթելու հավանականություն ընդհանրապես գոյություն չունի, քանի որ ըստ Տաշիրի օտարերկրյա կուրատորների հենց դրանում է կայանում պլանը: Կթափվի արյուն, շատ արյուն, կգան օտար ուժեր, կհայտարարեն իբր պահպանում են Հայաստանի մնացորդները և վերջ, այդքանով կավարտվի մեր պետության ու ժողովրդի անկախությունն ու ինքնիշխանությունը:

Եթե մենք չենք ուզում, որ սա կատարվի մեզ հետ, իսկ սա կկատարվի, եթե իշխանության հասնեն պատերազմի ուժերը, ապա ամեն մեկս պետք է մերժենք նրանց ու կառուցենք մեր խաղաղ և բարեկեցիկ ապագան առանց նրանց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ