Հուսով եմ՝ Բուշերի ատոմակայանում աշխատող ռուսները գիշերը կժամանեն Հայաստան․ Լիխաչով

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հույս է հայտնել, որ Բուշերի ատոմակայանից տարհանված ռուս աշխատակիցներն արդեն երեկոյան կժամանեն Հայաստան։

«Մեր տարհանման հիմնական մասը՝ 198 մարդ, հաջողությամբ շարժվում է դեպի հայ-իրանական սահման։ Իրանի իշխանությունների օգնության շնորհիվ խումբը գիշերել է Սպահանում, և շարժը շարունակվում է։

Ես շատ մեծ հույս ունեմ, որ նրանք այսօր երեկոյան կլինեն Հայաստանի Հանրապետությունում»,- լրագրողներին ասել է Լիխաչովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ