Արմավիրի մարզում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի

Ապրիլի 4-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Նալբանդյան գյուղում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Կարեն Կ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 76-ամյա Ռադիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ռադիկ Հ․-ն ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ